ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց պարգևավճարները փոխանցել են Տավուշի մարզի «Պահապան զարգացման հիմնադրամ»-ին:
«Ինչպես նախապես խոստացել էինք, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց պարգևավճարները փոխանցել են Տավուշի մարզի «Պահապան զարգացման հիմնադրամ»-ին, որը զբաղվում է հուլիսյան հաղթական մարտերի ժամանակ վնասված տների, ենթակառուցվածքների վերականգնմամբ, ինչպես նաև այլ խնդիրների լուծմամբ»,- գրել է Պետունցը: