Ընդամենը օրեր անց Եվրոգավաթային նոր մրցաշրջանը կմեկնարկի: Հայկական 4 թիմերը գիտեն իրենց մրցակիցներին: 1 տարվա պատմություն ունեցող Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոան» որպես մրցակից ստացել է ղազախական «Կայրաթին», որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի անդամ Կամո Հովհանիիսյանը:
«Նոայի» համար եվրոգավաթային առաջին փորձն է, իսկ «Կայրաթը» 7-րդ անգամ անընդմեջ կմասնակցի Եվրոպա լիգայի որակավորման փուլին: Լավագույն արդյունքը թիմը գրանցել է 2015/16 մրցաշրջանին՝ հայտնվելով որակավորման փուլի փլեյ-օֆֆում, սակայն վիճակահանությունից ակումբում դժգոհ չեն:
Թիմի մարզիչ Իգոր Պիկուշչակը նշեց, որ «Կայրաթի» համար հեշտ չի լինելու: «Մենք կփորձենք նրանց համար խնդիրներ առաջացնել: Ֆուտբոլն այնպիսին է, որ ոչ մի դեպքում մրցակցից չպետք է վախենալ: Ես դա տղաներին ասել եմ: Ամեն դեպքում, պետք է խաղանք այն ֆուտբոլը, որը ցանկանում ենք տեսնել: Հոգեբանական տեսանկյունից մենք խաղին պատրաստ կլինենք: Ինչ վերաբերում է ֆիզիկական մարզավիճակին, ապա լավ վիճակում ենք գտնվում: Տղաները մեծ ցանկությամբ են դաշտ դուրս գալու»,- նշել է նա:
«Նոայում» այս պահին այլ համալրումներ չեն սպասվում: «Համալրումենր այլևս չեն սպասվում, թիմն արդեն ամբողջական տեսք ունի: Սպասում ենք Ազարովը վերադառնա փորձաշրջանից, որից հետ ամբողջ կազմով կսկսենք պատրաստվել»,- հավելել է մարզիչը:
Թիմի նորեկներ, Հայաստանի հավաքականի անդամներ Մոնրոյ Արարատի ու Արտյոմ Սիմոնյանի մասին Պիկուշչակը դրական կարծիք ունի ու վստահ է, որ մեծ օգուտ կտան թիմին: Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում կայանալիք «Կայրաթ»-«Նոա» խաղը կկայանա օգոստոսի 27-ին, Երևանի ժամանակով՝ 18:00-ին: