Այո, կորոնավիրուսի տարածման շրջանում բիզնեսներ կան, որ փակվել են: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա նշեց, որ զբոսաշրջության ոլորտում իրացման ծավալները կրճատվել են մոտ 90 տոկոսով, ուստի քանի որ ներգնա զբոսաշրջություն չկա, այդ կազմակերպությունները եկամուտներ չունեն:
«Սակայն աշնանը, հուսով ենք, որ զբոսաշրջային հոսքեր կլինեն, և շատ փակված բիզնեսներ կվերադառնան իրենց գործունեությանը: Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա աշնան վերջին»,- ասաց նախարարը: