Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառմամբ աջակցություն կտրվի նաև ռեստորանային բիզնեսին: Այդ մասին հրավիրված մամուլիսի ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա նշեց, որ ռեստորանների ամենամեծ դժվարությունը, որոնք գործունեությունը շարունակելու խնդրի առջև են կանգնած, աշխատանքային կոլեկտիվները պահելն է:
«Մենք վստահ ենք, որ 23-րդ միջոցառման շնորհիվ այդ կազմակերպությունները կպահպանեն իրենց աշխատանքային կազմը և կունենան լավ ցուցանիշներ»,- ասաց Խաչատրյանը: