Վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի HardTalk հաղորդման ընթացքում հայտնել է, որ Հայաստանը համավարակի հաղթահարման գործընթացում է: Վարչապետի խոսքով՝ պետք չէ շտապել գնահատականներ տալ կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում Հայաստանի կառավարության գործողություններին:
«Կարծում եմ` եզրակացությունների համար դեռ վաղ է, քանի որ, ցավոք, համավարակը զարգանում է ամբողջ աշխարհում: Մենք որդեգրել ենք մեր երկրում համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն, և այն համապատասխանում է մեր երկրի պայմաններին: Եկեք չշտապենք և եզրակացություններ անենք միայն համավարակը հաղթահարելուց հետո»,- ասել է Փաշինյանը: