Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությանից հաղորդում են, որ օգոստոսի 6-12-ը Հայաստանի և Արցախի տարածքներում երկրաշարժ չի գրանցվել։
Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ: Մասնավորապես, օգոստոսի 6-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 19 կմ հարավարևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, օգոստոսի 7-ին, կրկին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ հարավ-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Աղջաբադ քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Թուրքիայում՝ Բիթլիս քաղաքից 55 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ և 52 կմ հարավ-արևելք՝ 6 բալ ուժգնությամբ, օգոստոսի 8-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ, օգոստոսի 10-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 48 կմ հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, օգոստոսի 11-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 26 կմ հյուսիս-արևմուտք և 23 կմ արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Իգդիր քաղաքից 13 կմ հարավ-արևելք՝ 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Վերջին երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում` 4 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ` երկուսն էլ Հնդկական օվկիանոսում: Օգոստոսի 6-ին 6.3 մագնիտուդով գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Արքայազն Էդվարդի կղզիների ափերի մոտ: Օգոստոսի 12-ին երկրաշարժ է գրանցվել Տանզանիայի Կիլինդոնի քաղաքից 65 կմ դեպի հյուսիս, որի ուժգնությունը եղել է 6.0 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չեն եղել: