Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային 23-րդ և 24-րդ միջոցառումները: Աջակցություն կտրամադրվի զբոսաշրջության ոլորտին, խաղողի մթերումն էլ կկազմակերպվի անխոչընդոտ:
Բնակարաններ՝ մանկատան շրջանավարտներին.163 բնակարան սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց։
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք, առողջացել է 405 քաղաքացի:
Բեյրութում հզոր պայթյունի հասցրած վնասի չափը գերազանցում 15 մլրդ դոլարը. մասամբ կամ ամբողջովին ավերվել է մոտ 4 հազար շինություն:
Բելառուսն այսօր. բախումների հետևանքով մահացել է երկրորդ ցուցարարը, բերման է ենթարկվել 64 լրագրող:
Եվ այսօրվանից Արցախի քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հանրապետություն դյուրացվել է: Արցախ մուտք գործելու համար Պարետի թույլտվություն այլևս անհրաժեշտ չէ: