Օգոստոսի 13-ին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվեց Անտառի ազգային քաղաքականության և ծրագրի նախնական տարբերակը։
Նախագիծը մշակվել է ՊԳԿ/FAO «Տեխնիկական աջակցություն անտառի ազգային քաղաքականության և ռազմավարական շրջանակի վերանայման համար» (TCP/ARM/3801) ծրագրի շրջանակում՝ փորձագիտական խմբի կողմից։
Քննարկմանը մասնակցում էին ՊԿԳ/FAO-ի ներկայացուցիչները ՝ Գ․ Նասոյանի գլխավորությամբ, առաջադրանքի թիմի փորձագետները, շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները: