Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը վարչական շրջանների ղեկավարների և Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրինության հետ քննարկել է տեղերում անապաստան կենդանիների հետ կապված խնդիրներն ու անելիքները:
«Խնդիր ունենք ավելի արդյունավետ ու օպերատիվ դարձնելու ՀՈԱԿ-ի աշխատանքը՝ մի կողմից բնակիչների ահազանգներին կոնկրետ լուծումներ տալու, մյուս կողմից` աշխատանքն ավելի համակարգված դարձնելու առումով» - նշել է փոխքաղաքապետը։