Ստեփան Միքայելյանը 2020 թվականի հուլիսի 31-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, հայտնում են ԲԴԽ-ից:
Կենսագրությունը.
Ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
1987 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Շահումյանի Ժողդատարանում` որպես դատական կատարածու։
1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմում` որպես իրավախորհրդատու։
1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ գերագույն դատարանում` որպես հսկողական բաժնի պետի տեղակալ։
1995 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես ավագ դատախազ։
2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում` որպես դատավոր։
2008 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2018 թվականի ապրիլի 5-ից աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
2003 թվականից հանդիսանում է Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի անդամ (CCJE):
2003 թվականից հանդիսանում է Արդարադատության Արդյունավետության եվրոպական հանձնաժողովի անդամ (CEPEJ):
1993 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում` որպես ավագ դասախոս։
1998 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում` որպես ավագ դասախոս։
2000 թվականից մինչև 2012 թվականը հանդիսացել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ։
2012 թվականից դասավանդում է Փաստաբանական դպրոցում:
2013 թվականից դասավանդում է Արդարադատության ակադեմիայում:
2017-2018 թվականներին դասավանդել է Նոտարական պալատում:
2018 թվականի հուլիսի 27-ից 2020 թվականի հուլիսի 31-ը հանդիսացել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ:
2020 թվականի հուլիսի 31-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
Այլ տեղեկություններ
1979 թվականից 1981 թվականը ծառայել է Զինված ուժերում:
Օտար լեզուներից սահուն տիրապետում է ռուսերենին և ֆրանսերենին:
Ունի Արդարադատության 1-ին դասի խորհրդական, Դատախազության դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի 3 զավակ: