Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР»-ը հայտնել է, որ սեպտեմբերի սկզբին կվերսկսվեն կանոնավոր ուղևորափոխադրումները: Աղբյուրի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի ԱՊՀ երկրներ՝ Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Նշվում է նաև, որ նման որոշման հիմքում մի քանի հիմնավորում կա: Օրինակ, ընդգծվել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայունացել է, բացի այդ, սեպտեմբերին արդեն Ռուսասատանը մտադիր է սկսել COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արդյունաբերական արտադրություն։