Ռուսաստանի Դաշնության 83 շրջանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5057 նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 907758-ի՝ գրում է РИА Новости-ն:
Այս երկրում վերջին 24 ժամում վարակից մահացել է 124 հիվանդ, ապաքինվել է 6098 մարդ:
Վարակվածների թվով առաջատարը Մոսկվան է:
Ռուսաստանում մահացության ցուցանիշը կազմում է ավելի քան 15300: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 716 հազար հիվանդ: