Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացել է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը, որում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն մրցել է իտալական «Ատալանտայի» հետ:
23-րդ րոպեին իտալական ակումբը բացել է հաշիվը, սակայն Ֆրանսիայի բազմակի չեմպիոնը կարողացել է հանդիպման ընթացքը բեկել խաղի վերջնամասում: 90-րդ րոպեին Մարկինյոսը հավասարեցրել է հաշիվը, իսկ 90+3-ին` Շուպո-Մոտինգը խփել է ՊՍԺ հաղթական գնդակը
Ֆրանսիական թիմը կիսաեզրափակչում է, որտեղ կմրցի «Լայպցիգ»-«Ատլետիկո Մադրիդ» զույգի հաղթողի հետ: Այդ թիմերը կհանդիպեն օգոստոսի 13-ին: