Օգոստոսի 6-ին, ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները, Կոտայքի մարզի բնապահպանության աշխատակիցների հետ, Նոր Գեղի համայնքում, Հրազդան գետի ափից, ձկնորսության պարագաներով ու ձկներով հանդերձ, ապօրինի որս կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Քարաշամբ գյուղի 55-ամյա մի բնակչի:
Բաժանմունքում նա ոստիկաններին ներկայացրել է 157 կողակ, 39 բեղլու, ձկնորսական ցանց, 60 ամպեր հզորությամբ էլեկտրական մարտկոց, էլեկտրական փոխանցիչ՝ սև և կարմիր մալուխներով: Ըստ 55-ամյա տղամարդու` դրանք պատկանում են իրեն, ձկներն ինքն է որսացել` հոսանքահարման եղանակով:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: