Իսպանացի լրագրող Գիլիեմ Բալագեն հայտնել է, որ, իր տեղեկություններով, «Յուվենտուսը» կորոնավիրուսի ֆինանսական հետևանքները չեզոքացնելու նպատակով հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային»:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն միացել է «Յուվենտուսին» 2018 թվականին: 2009-2018 թվականների ընթացքում հանդես է եկել «Ռեալի» կազմում: Ռոնալդուն «Յուվենթուսի» լավագույն ռմբարկուն է անցած մրցաշրջանում 35 գոլով: