Միջերկրական ծովի արևելյան հատվածում էներգակիրների արդյունահանման ծրագրի շուրջ թուրք-հունական տարաձայնությունները հարթելու միակ տարբերակը բանակցություններն են: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ Անկարան «արկածներ» չի փնտրում տարածաշրջանում: Թեմային է անդրադարձել Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիան միակողմանի որոշում էր կայացրել զարգացնել Միջերկրական ծովի արևելյան ջրերում նավթի ու գազի արդյունահանման ծրագիրը, ինչը, հունական կողմի հավաստմամբ, անօրինական գործողություն է:
Թուրքիայի նախագահը տարածաշրջանում էսկալացիայի համար մեղադրել է Հունաստանին: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ պաշտոնական Աթենքը պետք է հարգի Թուրքիայի իրավունքները: