ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ աշխատակազմին տեղեկացնելով պաշտոնական թռիչքների դեպքում հայկական ավիափոխադրողների ծառայություններից օգտվելու արգելքի մասին: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«2020-ի հունիսին Եվրամիությունը հայկական բոլոր ավիափոխադրողներին ներառել է ԵՄ օդային անվտանգության ցուցակում՝ ՀՀ-ում հավաստագրված ավիափոխադրողների անվտանգության վերահսկողության վերաբերյալ մտահոգության պատճառով:
Այս սահմանափակումը, որն ուժի մեջ կմնա առնվազն մինչև 2022 թվականը, արդյունավետորեն արգելում է հայկական բոլոր ավիափոխադրողների թռիչքները դեպի ԵՄ երկրներ և այդ երկրների միջև:
Հաշվի առնելով այս հանգամանքը, ՀՀ-ում ԱՄՆ կառավարության աշխատակազմին արգելվում է պաշտոնական թռիչքների դեպքում օգտվել հայկական ավիափոխադրողներից: Սա ներառում է, բայց չի սահմանափակում հետևյալ սուբյեկտներին՝ Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball»: