ՀՀ նախագահի մրցանակն այսուհետև կկոչվի «Պողոսյան մրցանակ»՝ տեղեկացնում է Պողոսյան հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի և Պողոսյան հիմնադրամի «ՀՀ նախագահի մրցանակ» համատեղ ծրագիրը, ելնելով պետական պարգևներին և պետական մրցանակներին վերաբերող ՀՀ օրենքների փոփոխություններից, կողմերի համաձայնությամբ անվանափոխվել է և այսուհետ կկոչվի «Պողոսյան մրցանակ» ծրագիր:
2020 թվականի մրցանակաբաշխությունը, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, հետաձգվել է համավարակի պատճառով, և տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, այս աշնանը։ 2020 թվականի մրցանակակիրներին կշնորհվի Պողոսյան մրցանակ, մրցանակի 8 հիմնական անվանակարգերի համար ընդունված 61 և Երիտասարդական մրցանակի 116 հայտերն ուժի մեջ են։