Կրոպիվնիցկիում հայկական եկեղեցին կանվանակոչեն ի պատիվ սրբերի դասին կարգված Շուշանիկ թագուհու, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Աշխատանքային հանդիպման ժամանակ վանքի մակետի դետալները քննարկել են Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ու Կիրովոգրադի մարզի Ուկրաինայի հայերի միության նախագահ Տիգրան Խաչատրյանը:
Խաչատրյանը հայտնել է, որ հայկական եկեղեցին կդառնա մշակութային տեսարժան վայր ոչ միայն հայերի, այլ նաև ողջ Ուկրաինայի համար:
Ապագա վանական համալիրի էսքիզը հրապարակվել էր 2020 թվականի փետրվարին:
Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում առաջին հայկական եկեղեցին կկառուցվի Ինգուլ գետի ափին: Հողատարածքը գտնվում է Միխայլովսկի փողոցում և զբաղեցնում է 1100 քառ. մ: