Բեյրութի պայթյունից հետո առաջին անգամ Լիբանանի օրենսդիր մարմինն անցկացրել է առաջին հանդիպումը: Բեյրութում խստացվել են անվտանգության միջոցառումները՝ ցուցարարների առաջխաղացումը դեպի կոնֆերանսի կենտրոն կանխարգելելու համար՝ գրում է Reuters գործակալությունը:
Բեյրութում ակնկալում են նաև ԱՄՆ բարձրաստիճան քաղաքական գործիչ Դեյվիդ Հեյլի այցը: Ամերիկյան կողմն ընդգծել է, որ Լիբանանում ֆինանսական ու կառավարման ոլորտնեում, կոռուպցիայի դեմ պայքարում շտապ բարեփոխումների անհրաժեշտություն կա:
Խորհրդարանի նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ: Օրակարգում կառավարության հայտարարած՝ երկրում արտակարգ դրության հարցի քննարկումն է:
Լիբանանի խորհրդարանի խոսնակը ցանկացել է քաղաքական ուղերձ հղել, որ արաբական երկրի խորհրդարանը գոյություն ունի՝ չնայած Լիբանանում վաղաժամ ընտրություններ անցկացնելու և որոշ օրենսդիրների հրաժարականի մասին լուրերին: