Համաձայն Պարետի որոշման՝ դիմակների կրումը պարտադիր է դարձել նաև հեռուստատեսային տաղավարներում (վերգետնյա հեռարձակվող և էլեկտրոնային), ռադիոտաղավարներում և մամուլի ակումբներում: Սա առաջացնում է լրատվամիջոցների դժգոհությունը այն առումով, որ անհնարմարություն է ստեղծում թե՛ հարցազրուցավարների, թե՛ հյուրերի համար: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
«Հաշվի առնելով, որ եթերային տաղավարներում հաղորդավարի և հյուրի միջև պահպանվում է բնականոն և անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին գրավոր առաջարկել եմ վերանայել պարետատան համապատասխան որոշումը և թույլ տալ տաղավարներում աշխատել առանց դիմակների»,- տեղեկացրել է ԼՀԿ պատգամավորը: