ՄԱԿ-ի՝ Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի բանաձևի ժամկետը երկարաձգելու ԱՄՆ նախաձեռնությունը վերանայելիս, եվրոպական երկրները պետք է ընտրություն կատարեն՝ ընտրել «ահաբեկչությունը» թե «խաղաղությունն ու անվտանգությունն ամբողջ աշխարհում»: Նման գնահատական է տվել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթը՝ գրում է Al Arabiya-ն:
«Ընդունելի կլինի այն հստակեցումը, որ Իրանին հասանելի չլինի արդիականացված սպառազինությունը՝ այն արտահանելու համար: Այս սպառազինությունը մահացու կդառնա ահաբեկչական խմբերի ու չար մտադրություններ ունեցողների ձեռքում»,-հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դիվանագետները հայտնել են, որ Իրանի զենքի էմբարգոյի բանաձևը երկարաձգելու օրինագծի քվեարկությունը տեղի կունենա ուրբաթ օրը: