Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը տեղեկացրել է երկրպագուներին, որ մասնակցելու է Միացյալ Նահանգների բաց առաջնությանն ու Ցինցինատիի մասթերսին:
«Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ հաստատել, որ խաղալու եմ Western & Southern Open-ում (Ցինցինատիի Մասթերս/խմբ.) և US Open-ում այս տարի:
Այս որոշումը կայացնելը հեշտ չէր՝ հաշվի առնելով բոլոր խոչընդոտներն ու մարտահրավերները: Սակայն կրկին մրցակցելու հեռանկարը ինձ իսկապես ոգևորում է: Շուտով կհանդիպենք, Նյու Յորք»,-գրել է Ջոկովիչը Facebook-ի իր էջում:
Ավելի վաղ US Open-ում մասնակցությունից հրաժարվել էր Ռաֆայել Նադալը, որը մրցաշարի գործող չեմպիոնն է: