Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի գործկոմը չեղյալ է հայտարարել 2020 թ. աշխարհի պատանեկան առաջնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից:
Տեսակոնֆերանսի մասնակիցներն առաջնահերթ են համարել մարզիկների անվտանգությունը։
Առաջիկա հոկտեմբերին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան պետք է հյուրընկալեր պատանի թաեքվոնդիստներին։
Առաջնությունը տեղափոխվել է 2022 թ․, իսկ մրցավայրը նույնն է։