Բելառուսի ուժային կառույցները օգոստոսի 9-12-ը բերման են ենթարկել երկրում ընտրություններից հետո սկսված բողոքի ակցիաները լուսաբանող 64 լրագրողի: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը:
Բերման ենթարկվածների շարքում կան թե՛ Բելառուսի և թե՛ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի: Որոշ լրագրողներ արդեն ազատ են արձակվել ու վտարվել երկրից:
Հայտնի է դարձել նաև, որ մի քանի հաղորդավար ու լրագրող բելառուսական պետական լրատվամիջոցներից աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել: