ՀՀ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որում հայտնել է, որ բարեկարգվում է «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի հարակից տարածքը:
«Տարիներ շարունակ ոռոգում չլինելու պատճառով ծառերը չորացել են, կանաչը` վերացել։ ՀՈԱԿ-ի ուժերով գոտում արդեն գործում է ոռոգման համակարգը, տարածքը մաքրվել է, նախապես ծանուցելուց հետո հատվել են անկենդան ծառերը: Արդեն կանաչն է գերակշռում:
Առաջիկա մեկ տարվա ընթացքում, Երևանի քաղաքապետարանի ծրագրով, պուրակը վերջնականապես կբարեկարգվի»,- գրել է Կարապետյանը: