Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը խիստ քննադատել է Բելառուսում ցուցարարների նկատմամբ բռնություններն ու Եվրամիությանը հորդորել՝ հստակ արձագանքել այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ գրում է РИА Новости-ն:
«Մենք խիստ քննադատում ենք Բելառուսում իրադարձությունների զարգացումներն ու ցուցարարների նկատմամբ օրեր շարունակ իրականացվող բռնությունները»,- հայտնել է Ավստրիայի կանցլերը:
Եվրոպական երկրի կառավարության ղեկավարը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին, ինչպես նաև շտապ հետաքննություն անցկացնել ցուցարարների շրջանում մահվան դեպքերի գործով: