2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին:
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա:
Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարի 9-ից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 161 միլիոն 822 հազար խմ ջուր, իսկ ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 111 միլիոն 224 հազար խմ ջուր:
Ոռոգման նպատակներով Սևանա լճից ջրբացթողումները շարունակվում են: