Այսօր ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպեցինք Բեյրութից վերադարձած հայկական պատվիրակությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Հայաստան - Լիբանան խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Հրաչ Հակոբյանը և մյուս գործընկերները կիսվեցին իրենց այցից ստացած տպավորություններով, մանրամասներ ներկայացրեցին այնտեղ ունեցած հանդիպումներից։
Քննարկեցինք լիբանանահայությանը ցուցաբերվելիք հետագա աջակցության ծրագրերը»,- գրել է ԱԺ նախագահը։