ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը ներկայացրել է 2020 թվականի հուլիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների հաշվետվություն:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 26 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 5․186․910 ՀՀ դրամի վնաս, 7 դեպքի կապակցությամբ նշանակվել է 1․300․000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Մասնավորապես`
բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 21 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 5․186․910 ՀՀ դրամի վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ ում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 70․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200․000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 750․000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների և ռեժիմի խախտման 1 դեպքով նշանակվել է 80․000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 14 գործ (952․400 ՀՀ դրամի վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 664․000 ՀՀ դրամ: