Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանից հյուսիս-արևելք գտնվող վարդագույն Կոբեյտուզ լիճը դարձել է ուխտագնացության վայր ոչ միայն զբոսաշրջիկների, այլև անբարեխիղճ մարդկանց համար: Վարդագույն լճի ցեխը վաճառվում է որպես COVID-19-ի բուժման միջոց՝ տեղեկացնում է eureonews-ը:
Սոցցանցերում լուրեր են տարածվում վիրուսի դեմ լճի կավի և աղի բուժիչ հատկությունների մասին՝ թեև դրա վերաբերյալ փորձագետների կամ վերլուծաբանների տվյալներ չկան:
Կոբեյտուզը աշխարհի այն եզակի լճերից մեկն է, որտեղ ջուրը մի քանի տարին մեկ վարդագույն է դառնում: Ենթադրվում է, որ այդ երանգը ստացվում է աղե ջրիմուռների պատճառով: