Տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Մասնակցում էին ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և իրավաբանական վարչությունների պետերը, ներքին անվտանգության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ու կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։
Նիստի օրակարգում ոստիկանության 11 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի ու եզրակացությունների քննարկումն էր։
Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշեց դիմել ոստիկանության պետին՝ 8 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ 3 ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։