Բնակարանների գնման վկայագրերի երկրորդ ծրագրով Շիրակի մարզի գյուղական 9 բնակավայրերի 90 ընտանիք ճանաչվել է շահառու, պայմանագրեր կնքվել են նրանցից 86-ի հետ, 56 ընտանիքի եզրակացություններ են տրամադրվել, 49-ը արդեն ձեռք են բերել բնակարաններ։
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ հաշվի առնելով համավարակի պայմաններում առաջացած դժվարությունները՝ Կառավարությունը որոշում է կայացրել բնակարանի գնման վկայագրերի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը։ Այն ընտանիքները, որոնք չեն հասցրել բնակարանատեր դառնալ, ունեն լրացուցիչ ժամանակ՝ վկայագիրն իրացնելու համար։