Օգոստոսի 16-ին կմեկնարկի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը, որին այս տարի կմասնակցեն 6 թիմեր Երևանից և Գյումրիից։ Այս մասին հայտնում են բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:
Մասնակից թիմերն են՝
«Հատիս» (Երևան)
«Լեգենդ» (Երևան)
«Գյումրի» (Գյումրի)
«Արցախ» (Երևան)
«Լես ֆոքսես» (Երևան)
«Էրեբունի » (Երևան)