Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մեր Տիգրան Վիրաբյանը ստանձնել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահությունը։ Կարծում եմ՝ սա հրաշալի նորություն է Գյումրիի հռչակավոր ակումբի երկրպագուների համար։
Հ.Գ. Նկարը 2019 թվականի է՝ առանց դիմակների ենք և ուրախ»:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ընտրվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ: