Հումանիտար աջակցությամբ բեռնված երրորդ ինքնաթիռը մեկնեց Լիբանան: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին են տրամադրելու ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք:
Առաջին երկու թռիչքների միջոցով հայրենիք են տեղափոխվել մեր 56 հայրենակիցներ, իսկ այսօր գիշերը Լիբանանից վերադարձող ինքնաթիռով ևս 45 հոգի կժամանի Երևան: