Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին ի պատասխան նշեց, որ կորոնավիրուսի թեստ անելն արտերկրում և նոր Հայաստան գալը նպատակահարմար չէ, քանի որ որոշակի ռիսկեր է պարունակում:
«Դա մոտավորապես լինելու է թռիչքից 72 ժամ առաջ: Երբ որևէ անձ մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն ու դրանից հետո նոր է թեստավորվում, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ մենք ավելի ճշտգրիտ կիմանանք վիրուսի առկայության մասին, և եթե նա թեստավորում անցել է դրանից հինգ օր առաջ, կարող է ուղղակի վարակված չլիներ այդ ժամանակ: Եվ մենք ունենք նաև լաբորատոր հնարավորություններ, որպեսզի ապահովվենք թեստավորման ծավալները»,- նշեց Տիգրան Ավինյանը: