Օգոստոսի 12-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1278 է: Այս մասին գրում է կառավարության stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 4 հիվանդ: Վարակը հաղթահարածների ընդհանուր թիվը 1058 է: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:
Այս պահին կարանտինային գոտում է գտնվում 7208 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 245 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով: