Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են՝ տեխնիկական խնդրի պատճառով խափանվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգը (սերվերը), ինչի հետևանքով կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և վճարահաշվարկային տերմինալների միջոցով վճարումների կատարումը ժամանակավորապես դարձել է անհնար։
«Այս պահին տարվում են աշխատանքներ՝ առաջացած տեխնիկական խնդիրը վերացնելու ուղղությամբ։
Վճարումները կարող եք կատարել բանկերի միջոցով։
Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆեյսբուքյան գրառման մեջ: