Մինսկում անհետացել է «Բելսաթ» հեռուստաալիքի աշխատակից Ստանիսլավ Իվաշկևիչը, որը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կանանց մասին պատմող հետաքննության հեղինակն է:
Այս մասին RBC-ին պատմել է հեռուստալրագրող Կատերինա Անդրեևան: Իվաշկևիչի անհետացման մասին է գրել նաև «Պրոեկտ»-ը, որի տվյալներով, լրագրողի հետ կապ չկա ավելի քան 40 ժամ:
Իվաշկևիչի փաստաբանը հայտնել է, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, լրագրողը խոսել է ընտրատեղամասում գտնվող մարդկանց հետ: Այդ պահին նրան ձերբակալել են քաղաքացիական հագուստով մարդիկ:
Լրագրողի մասին այլևս ոչ մի տեղեկություն չկա: