Դիվանագիտական սկանդալ. Բաղդադը հրաժարվել է ընդունել Թուրքիայի պաշտպանության նախարարին Քրդստանում թուրքական անօդաչու սարքի հետ կապված միջադեպի պատճառով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով Իրաքի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը: Հուլուսի Աքարան պետք է Իրաք այցելեր հինգշաբթի՝ հայտնում է Region Monitor-ը:
«Արտաքին գործերի նախարարությունը կհրավիրի Թուրքիայի դեսպանին և նրան կհանձնի բողոքի նոտա՝ հարձակման հետ կապված»,- Twitter-ում հայտնել է Իրաքի արտաքին գործերի նախարարությունը:
Ինչպես պարզաբանել են նախարարությունից, թուրքական անօդաչու ինքնաթիռը հարձակում է իրականացրել Էրբիլի նահանգում, ինչի հետևանքով զոհվել են երկու սպա և իրաքյան զինված ուժերի զինծառայողներ:
Հունիսին Թուրքիան Իրաքի հյուսիսում նոր գործողություն սկսեց Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: