Oգոստոսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանն այցելել է ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս, որտեղ հանդիպում է ունեցել Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մ. Զոլնուրի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին և այս համատեքստում Ա. Թումանյանը տեղեկություններ է ներկայացրել ս.թ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախման մասին:
Քննարկվել են կորոնավիրուսսային համավարակին, Իրանի նկատմամբ շարունակվող ամերիկյան պատժամիջոցների պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել ԵԱՏՄ-Իրան համագործակցության ամրապնդմանը և այս առումով Հայաստան-Իրան հարաբերությունների առանձնահատուկ նշանակությանը:
Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր:
Ա.Թումանյանը և Մ.Զոլնուրը նշել են միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը և այս իմաստով կարևորել խորհրդարանների ղեկավարների, մշտական հանձնաժողովների և բարեկամության խմբերի միջև փոխգործակցության ակտիվացումը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսի հայազգի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանը և Արա Շահվերդյանը։