Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծմամբ է զբաղվում նաև Միացյալ Նահանգները: «Ամերիկյան երեք պատվաստանյութերն այժմ կլինիկական փորձարկումների երրորդ փուլում են, դա վերջնական փուլն է: Բոլոր երեք պատվաստանյութերը «խոստումնալից են»,- ասել է Թրամփը Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ՝ հայտնում է «Ինտերֆաքսը»:
Թրամփը նաև հայտնել է, որ Moderna ընկերության հետ 100 միլիոն դոզայի կորոնավիրուսային պատվաստանյութ գնելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել: Ներկայումս ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մշակմամբ զբաղվում են Pfizer և Moderna ընկերությունները: