Ամերիկացի լրագրող, Մերձավոր Արևելքի փորձագետ Լինդսի Սնելը հայտարարել է, որ «Թուրքիան պատասխանատու է Լիբիայում կորոնավիրուսի բռնկման համար»՝ գրում է Region Monitor-ը: Ըստ լրագրողի՝ Միսուրատա քաղաքում կորոնավիրուսի բռնկումը պայմանավորված է վարակված ահաբեկիչներով, որոնք Լիբիա են ժամանում Սիրիայից: Սակայն նրանք Լիբիա են մտնում Թուրքիայի տարածքով անցնող տարանցիկ ճանապարհով, որտեղ այժմ ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը:
Անկարան համարվում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության վարձու ահաբեկիչների և զենքի հիմնական մատակարարը: Դա արվում է Լիբիայի ազգային բանակի վրա ռազմական ճնշում գործադրելու համար:
Այսպիսով, Թուրքիան Լիբիան ցնցում է ոչ միայն ահաբեկիչներով և զենքով, այլև կորոնավիրուսի տարածմամբ: Շատերի մեջ հարց է ծագել, թե արդյոք դա նպատակայի՞ն է արվում: