Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ցանկանում էր ճշտել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների վերաբերյալ տվյալները: Կազմակերպության հայտարարությունը հրապարակել է RBC-ն:
ԱՀԿ-ն պատրաստվում է վերանայել տեղեկատվությունը պատվաստանյութերի փորձարկումների վերաբերյալ, որպեսզի պատվաստանյութի ուսումնասիրությունն իրականացվի սահմանված ընթացակարգերի համաձայն: Դա անհրաժեշտ է դեղամիջոցի անվտանգությունն ու արդյունավետությունը գնահատելու համար:
Նշվում է, որ կազմակերպությունը ողջունում է վարակի դեմ դեղամիջոցների «հետազոտությունները և զարգացման բոլոր առաջընթացները», կապեր է հաստատում նաև ռուս գիտնականների հետ: