«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
«Մենք գտնում ենք, որ արտակարգ դրության երկարաձգումը վնաս է հասցնում երկրի բոլոր ոլորտներին, մինչդեռ ողջամիտ սահմանափակումները կարող ենք շարունակել պահպանել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով, որոնց լրամշակմանը պատրաստ ենք մասնակցություն ունենալ և աջակցել, որ արագ ընդունվեն»,- գրել է Սամսոնյանը։