Հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոտոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունն սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: