ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր խստացված ստուգայցեր են անցկացրել ողջ հանրապետության սննդի շղթայի տնտեսավարողների մոտ: Երևանում պատկերն անթերի է եղել՝ խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ մարզերում արձանագրված խախտումները եղել են ավել քիչ, քան նախորդ օրերին:
Որոշ կազմակերպություններում՝ հանրային սննդի և իրացման ցանցի, բացակայել է օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանը, թերի են լրացվել ջերմաչափման և ախտահանման գրացամատյանները, չի պահպանվել սոցիալական հեռավություն տարբեր սեղանների շուրջ նստած անձանց միջև, նկատվել են նաև աշխատակիցների կողմից դիմակների ոչ պատշաճ կրելու դեպքեր: Կազմված արձանագրությունները կներկայացվեն ՀՀ պարետատուն:
Հանրապետության ողջ տարածքում անցկացվող մշտադիտարկումներին ու կրկնայցերին զուգահեռ՝ այսօր 24 ժամով կասեցվել է նաև մի շարք տնտեսավարողների գործունեությունը: Եվս մեկինը կասեցվել է 168 ժամով. այստեղ կրկնախախտման դեպք է արձանագրվել՝ հաճախորդներին մատուցվել է նարգիլե: Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են շարունակական՝ ամեն օր, օրվա ցանկացած ժամի: