Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է կորոնավիրուսի առաջին պատվաստանյութը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Կրեմլի ղեկավարը հայտնել է, որ Ռուսաստանը դարձել է առաջին պետությունը, որը պաշտոնապես գրանցել է կորոնավիրուսի դեղամիջոցը: