Կորոնավիրուսի համավարակը, նախքան վերջնական նվազումը, հավանաբար կունենա պիկի մի քանի ալիք աշխարհի տարբեր երկրներում: Նման կանխատեսում է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներից մեկը՝ տեղեկացնում է Al Arabiya-ն:
Գիտական համայնքը կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին զգուշացրել էր համավարակի սկզբից: Փորձագետները հայտնել էին, որ պետությունների իշխանությունները պետք է պատրաստվեն հետագայում էլ դիմակայել կորոնավիրուսի վարակին:
«Երկրորդ, երրորդ կամ չորրորդ պիկին հավանաբար ականատես կլինենք աշխարհի շատ երկրներում, սակայն, հուսով, որ առաջին պիկի նման չի լինի»,-նշել է ԱՀԿ փորձագետը:
Մարդիկ դեռևս խոցելի են վարակի հանդեպ, մասնագետներն էլ վստահ չեն, թե պատվաստումից հետո իմունիտետը որքան ժամանակ կպաշտպանի վարակից: